Գլխավոր Ավելին

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի հերթական թիմային աշխատանքի արդյունքը

37-ամյա պացիենտը ընդունվել էր «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք՝ գանգատվելով որովայնի շրջանում գոյացության առկայությունից, ցավերից:

Մոտ մեկ տարի առաջ հիվանդի ամորձին հեռացվել էր, կատարվել էր ձախակողմյան օրխոֆունիկուլէկտոմիա: Բջջաբանական և հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախ ամորձու սեմինոմա T2NxMxV(1):

Ստացել էր 2 կուրս քիմիոթերապիա, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով կիսատ էր թողել: Ամիսներ առաջ արդեն ՀՇ հետազոտությամբ հիվանդի մոտ հայտնաբերվել էր հետորովայնամզային լիմֆատիկ հանգույցների մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան ուրետերոհիդրոնեֆրոզ, աֆունկցիոնալ ձախ երիկամ, պարաաորտալ նորագոյացություն:

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության, Ուրոլոգիայի եւ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների փորձառու մասնագետների կողմից կատարվել է մեծածավալ 3 վիրահատություն՝ ընդամենը մեկ էտապով:

Մեր բժիշկները կատարել են պարաաորտալ գոյացության հեռացում, ձախակողմյան նեֆրէկտոմիա, ձախակողմյան հեմիկոլէկտոմիա, միափոխ դեսցենդոստոմայի ձևավորմամբ՝ ապահովելով վիրահատության ռադիկալիզմը:

Հիվանդը դուրս է գրվել լավացումով՝ հետագա բուժումը քիմիաթերապևտների մոտ շարունակելու նպատակով:

Մոտ 10 ժամ տեւած վիրահատությունը իրականացրել են Անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը, անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Ռուսլան Պալոյանը, անոթային վիրաբույժ Լևոն Լևոնյանը, Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Վարուժան Շահսուվարյանը, ընդհանուր վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանը, անեսթեզիոլոգ՝ Արմենակ Աթանեսյան:

×
facebook sharing button facebook